Վլադիվոստոկում փոխհրաձգության արդյունքում հայաստանցի է տուժել: Սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Լուգովոյ փողոցում գտնվող «Դրախտի այգի» սրճարանում այցելուներից մեկը մի քանի անգամ կրակել է սրճարանի հայ տիրոջ վրա, այնուհետեւ դիմել փախուստի:
Դեպքի վայր է ժամանել օպերատիվ-հետաքննչական խումբը: Հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունում նշում են, որ վիրավորվածը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նախնական տվյալներով, նա հրազենային վնասվածք է ստացել գլխին եւ կրծքին:


























