Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի որդու` Կիմ Չեն Ընի անունն արդեն երկար ժամանակ է շրջանառվում է արտասահմանյան մամուլում: Նրա մասին առաջին անգամ հայտնել է ճապոնացի խոհարարը, ով պայմանագրով աշխատել է Կիմ Չեն Իրի ընտանիքում, ապա գիրք գրել դրա մասին:
Սակայն, քանի որ ճապոնական լեզվում «ը» տառ չկա, Հյուսիսային Կորեայի առաջնորդի կրտսեր որդու անունը սկսել են սխալմամբ գրել Կիմ Չեն Ուն` Կիմ Չեն Ընի փոխարեն:
Հյուսիսկորեական գաղափարախոսության համաձայն, հեղափոխությունը հնարավոր չէ ավարտել մեկ սերնդի ընթացքում, քանի որ նրան անընդհատ սպառնում են ներքին ու արտաքին թշնամիները: Դրա համար էլ հեղափոխական ղեկավարությունը պետք է փոխանցվի սերնդ սերունդ` հորից` որդուն:





























