«Հայկական ժամանակ»-ի՝ Կոտայքի մարզի աղբյուրները փոխանցում են, որ Աբովյան քաղաքում համատիրությունների ԲՀԿ-ական աշխատակիցները զանգվածաբար սկսել են լքել այդ կուսակցության շարքերը եւ անդամագրվել Հանրապետական կուսակցությանը:  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը այս կապակցությամբ թերթին ասել է, թե ինքը նման տեղեկություններ չունի։ Մինչդեռ, իշխանական շրջանակներում պնդում են, որ Աբովյանում սկսված այս պրոցեսը կարելի է համարել Ծառուկյանին իր հարազատ մարզում «զրո» դարձնելու իշխանության ամենավերին օղակներում կայացրած որոշման իրագործման մեկնարկ։ Ըստ թերթի աղբյուրների, ԲՀԿ առաջնորդը նույնիսկ Կոտայքի մարզում այլեւս չի կարողանում որոշումներ կայացնել եւ սատարել իր կուսակիցներին: