Բաթումիում ավարտվեց շախմատի տղաների եւ աղջիկների տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանը նվաճեց երեք արծաթե մեդալ:

Մինչեւ 8 տարեկանների պայքարում Շանթ Սարգսյանը գրավեց երկրորդ տեղը` լրացուցիչ ցուցանիշներով զիջելով ադրբեջանցի Ազար Աբդուլա Գադինբայլիին: Երկուսն էլ 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր:

Նույն իրավիճակն էր նաեւ16 տարեկանների պայքարում: Կարեն Գրիգորյանն ու ռուսաստանցի Իվան Բուկավշինը վաստակեցին 7-ական միավոր:

Լրացուցիչ ցուցանիշով Հայաստանի շախմատիստը գրավեց երկրորդ տեղը:

18 տարեկանների առաջնությունում դարձյալ լրացուցիչ ցուցանիշով Հայաստանի ներկայացուցիչը բավարարվեց արծաթե մեդալով: Սամվել Տեր-Սահակյանն ու ադրբեջանցի Վասիֆ Դուրարբեյլին վաստակեցին 8-ական միավոր: Չեմպիոն դարձավ ադրբեջանցին: