Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Տնտեսագիտական համալսարանի մոտ` Երեւանի Ալեք Մանուկյան-Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում:
Ինչպես NEWS.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել Mitsubishi Pajero եւ Nissan մակնիշների մեքենաները: Նախքան Երեւանի Ճանապորհային ոստիկանության աշխատակիցները կժամանեին դեպքի վայր, Nissan-ի համարանիշներն արդեն հանված են եղել, իսկ Mitsubishi Pajero-ի համարանիշներն են 22 ՍԼ 587:
Ականատեսները պատմել են, որ Nissan-ը ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ծառայողական մեքենան է: Ճշտվել է նաեւ համարանիշը` 001 ՏՏ 03:
Այս պահին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում տեղազննման աշխատանքներ են կատարում:
Վթարի վայրում ՃՈ աշխատակիցներին փորձում էր ուղղորդել քրեակատարողական վարչության պետի օգնական Կամո Շաբոյանը: Վերջինս համոզում էր, որ վթարված ավտոմեքենան չտեղափոխվի ՃՈ տուգանային հրապարակ, ինչը նրան չհաջողվեց:






Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























