Ալթայի մարզի նախկին նահանգապետ եւ հումորիստ Միխայիլ Եվդոկիմովը զոհվել է 5 տարի առաջ, եւ այս ընթացքում չեն դադարում վեճերը նրա ժառանգության շուրջ: Այժմ դրանց մասնակցում է Նադեժդա Ժարկովան, ով դուստր է ծնել Եվդոկիմովից` նրա հետ արտամուսնական կապ ունենալով:
Ինչպես հաղորդում է Lifenews.ru-ն, կինը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել Եվդոկիմովի կտակը եւ ճանաչել իրենց դստեր իրավունքները: Մահից հետո Եվդոկիմովի կինը կտակ էր ներկայացրել, որտեղ որպես միակ ժառանգորդ նշված էր իր անունը:
Գալինա Եվդոկիմովան հետագայում խոստովանել է, որ կեղծել է կտակը, ինչից հետո արտամունսական կապից ծնված Անաստասիա Եվդոկիմովան եւս ժառանգորդ է դարձել: Այժմ Նադեժդա Ժարկովան ցանկանում է լիովին զրկել Գալինա Եվդոկիմովային ժառանգությունից:
Վերջինս վստահ է, որ դատարանը չի բավարարի հայցը, քանի որ որպես կին ինքը կարող է հավակնել ժառանգության կեսին:
Չի բացառվում, որ ժառանգության վեճերին միանա երրորդ կողմը: Սիրառատ նահանգապետը մեկ որդի էլ ունի սեւամորթ մոդել Իննա Բելովայից: նա դեռ իր որդու իրավունքների մասին չի բարձրաձայնել, սակայն կարող է ներկայացնել:




























