Սեպտեմբերի 28-ին, ժամը 21.47-ին «1-03» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 28-րդ փողոցի թիվ 3 տան ձեղնահարկում անգիտակից վիճակում գտնվող մարդ կա:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 21.50-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Տեղում պարզվել է, որ վերոհիշյալ անձը մահացած է:

Դեպքի մասին տեղեկացվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունը: Փրկարարների ուժերով ձեղնահարկից իջեցվել է 47-ամյա Վ. Ճաղարյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: