Հերթական մահացու ելքով ավտովթարն է գրանցվել Երեւանում: Սեպտեմբերի 28-ի երեկոյան ժամը 19.30-ի սահմաններում, Նոր Նորքի Գայի պողոտայի եւ Գյուլիքեխվյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի երիտասարդի եւ հեռացել: Երիտասարդը գանգի օլիտրավմայով եւ դեմքի ոսկրերի կոտրվածքով տեղափոխվել է Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն մինչ այդ արդեն մահացած է եղել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացած երիտասարդը 24-ամյա Արամ Արկադիի Խաչատրյանն է: նա աշխատել է «Գառնի կոլա» ընկերությունում որպես «Ռոք-արմ» ՍՊԸ համակարգչային կենտրոնի ղեկավար:
Դեպքի վայրում քննչական աշխատանքներ են իրականացրել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննչական բաժանմունքի քննիչը:


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























