NEWS.am-ը ներկայացնում է Մեհդի Շերիֆիայի հոդվածը, որը հրապարակվել է ֆրանսիական Les Echos-ում, որոշ կրճատումներով.
Լին Ռենո, Շառլ Ազնավուր, Գի Բեար... Ֆրանսիական շանսոնի 80-ամյա ներկայացուցիչները նախկինի պես ակտիվ են եւ նոր էջ են գրում իրեն երկար կարիերայի մեջ, որ սկսվել է մի քանի տասնամյակ առաջ:
«Հավերժ երիտասարդ» այդ արտիստների խորհրդանիշը Շառլ Ազնավուրն է, ով պատրաստվում է վերադառնալ «Օլիմպիա» լեգենդար սրահ 2011թ. Աշնանը` փարիզյան այդ դահլիճում իր առաջին ելույթից հիսուն տարի անց:
«Մենք փակելու ենք Օլիմպիան, քանի որ ես կլինեմ 87, գրեթե 88 տարեկան: Ինչ-որ մի պահ պետք է, որ ավարտվեմ իմ ակտիվ գործունեությունը»,- ասել է Ազնավուրը, ով հիմա Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում եւ ներկայացուցիչը` ՄԱԿ-ի գրասենյակում:
Ինչ վերաբերում է Գի Բեարին, խոսքն առայժմ շրջագայության մասին չէ, սակայն նա վերադարձել է «Լավագույններից լավագույններին» 15 տարվա բացակայությունից հետո: 80 տարեկանում նա դեռ չի կորցրել իր ձայնը եւ ժամանակի զգացողությունը:
Լին Ռենոն եւս 82 տարեկանում նոր ալբոմ կթողարկի, իր վերջին ալբոմից 20 տարի անց:





























