Յուրի Լուժկովը վճռական է տրամադրված եւ պատրաստվում է դատարանում վիճարկել Դմիտրի Մեդվեդեւի` իրեն Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից հեռացնելու որոշումը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», այս մասին հայտնել է նախկին քաղաքապետի ընկերը` Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը:

«Յուրի Միխայլովիչը երեկոյան ինձ ասաց, որ դիմելու է դատարան»,- «Ինտերֆաքսին» ասել է Կոբզոնը, ով Լուժկովի հեռանալու օրը այցելել է քաղաքային ադմինիստրացիայի շենք եւ մի քան ժամ անցկացրել Լուժկովի հետ: Կոբզոնը նաեւ հավելել է, որ Լուժկովը չի լքի Ռուսաստանը, «եթե նույնիսկ նրա, կամ նրա շրջապատի դեմ քրեական գործեր հարուցվեն եւ ճնշումները նրա նկատմամբ շարունակվեն»:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել եւ հեռացրել պաշտոնից Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին` «վստահության կորստի» հիմքով: Հիշեցնենք, որ Լուժկովն այդ պաշտոնը զբաղեցնում ր 18 տարի: