Սեպտեմբերի 29-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է հեքիաթային ֆիլմ-մյուզիքլի պրեմիերան: Ֆիլմը պատրաստվել է «Հեքիաթ-ֆիլմ» հեղինակային նախագծի շրջանակներում: Բեմադրիչը Նարինե Մնացականյանն է, ով միաժամանակ նաեւ ֆիլմի պրոդյուսերն է, սցենարի, պարային տեսարանների, ֆիլմի երաժշտության եւ երգի խոսքերի հեղինակը:
Ֆիլմը պատմում է Երազ անունով հրեշտակի մասին, որը ծանր փորձություններ է անցնում Երկնային թագավորության ակադեմիայի պատվոգիր ստանալու համար: Գլխավոր դերում սկսնակ դերասան Ալեքսանդր Հարությունյանն է:





























