Սմոլենսկի մոտ լեհական կառավարական ՏՈՒ-154 ինքնաթիռի կործանման պատճառը կարող էին տասնյակ տարբեր գործոններ լինել, բայց մեղքի մեծ մասն ընկած է լեհական կողմի վրա: Այդ մասին հայտարարել է ավիավթարի պատճառների հետաքննության լեհական հանձնաժողովի ղեկավար Էդմունդ Կլիխը, ով Լեհաստանի կառավարության կողմից ուղարկվել էր հետեւելու ռուս քննիչների աշխատանքին:
Կլիխը նշել է օդաչուների թերի պատրաստվածությունը, օդանավի անբավարար պատրաստությունը թռիչքին, եւ կանոնները խախտելու անձնակազմի բուռն ցանկությունը: Կլիխը բացարձակապես «իռացիոնալ» է անվանել թանձր մշուշի պայմաններում վայրէջք կատարելու անձնակազմի որոշումը:
Լեհաստանի կառավարության մեղավորության մասին ժամանակին հայտարարել էր նաեւ նախագահի նախկին թեկնածու Յարոսլավ Կաչինսկին: Ըստ նրա աղետը տեղի է ունեցել այն պատճառով, որ կառավարությունը տնտեսել է գումարները եւ նոր ինքնաթիռ չի գնել նախագահի համար:
Հիշեցնենք, որ Լեհ Կաչինսկու ինքնաթիռը վթարի էր ենթարկել ապրիլի 10-ին: Ավիավթարի արդյունքում զոհվել էին ինքնաթիռում գտնվող 96 անձինք, պետական պաշտոնյաներ, քաղաքական, կրոնական եւ զինվորական գործիչներ:





























