Ադրբեջանցի փրկարարները օգնություն են ցուցաբերել Ռուսաստանի դրոշով Իրանի Էնզելի նավահանգստից Աստրախան ուղեւորվող նավի հիվանդ ռուս նավաստուն։
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում Ադրբեջանի պետական ծովային աշխատակազմում «Օրիոն-5» բեռնանավից ահազանգ է հնչել, որ նավաստի Ալեքսանդր Խարչենկովը սրտային անբավարարություն ունի։
ԱԻՆ-ում համապատասխան միջոցառումներ են իրականացվել։ Ուղղաթիռով դեպքի վայր է ժամանել բժիշկների խումբը։ Ամեն ինչ արվել է հիվանդին տարհանելու համար։



























