Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սուրենի Սարգսյանին Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Նշենք, որ Արմեն Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի հարազատ եղբայրն է: