ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Աֆրիկայի գիտնականները փորձել են պարզել, թե Լուսնի փուլերն ինչպես են ազդում մարդկանց պահվածքի եւ քնի վրա: Նրանք հետազոտական փորձարկում են իրականացրել մոտավորապես վեց հազար մարդու մասնակցությամբ: Փորձարկման արդյունքները լիովին կանխատեսելի են եղել. Դրանցում փոխակերպուկներ չեն հայտնաբերվել, իսկ փորձարկման մասնակիցների վրա Լուսնի միակ ազդեցությունը, պարզվել է, նրանց քնի աննշան փոփոխությունն է լիալուսնի ժամանակ:
«Մենք կենտրոնացել ենք երկու երեխայի վրա, որովհետեւ նրանք հակված են պահվածքային առանձնահատկությունների հաճախակի հերթագայությունների եւ բացի այդ, քնի ավելի մեծ ժամանակի կարիք ունեն, քան մեծերը», — ասում է պրոֆեսոր Ժան-Ֆիլիպ Չապուն, որը գիտական աշխատանքի հեղինակներից մեկն է, հայտնում է Planet Today-ը:
Փորձարկմանը մասնակցած երեխաները պատկանել են բնակչության ամենատարբեր սոցիալական խավերի, տարբերվել են տարիքով, մարմնի զանգվածի ինդեքսով, ինտելեկտով եւ այլ չափանիշներով, այնպես որ հետազոտությունը, ինչպես հայտնում են գիտնականները, առավելագույնս օբյեկտիվ է եղել: Տեղեկությունները հավաքվել են 28 ամսվա ընթացքում, ինչը թույլ է տվել լիովին ուսումնասիրել մարդկային օրգանիզմի հակազդեցությունները Լուսնի տարբեր փուլերին:
Արդյունքում գիտնականները չեն կարողացել ոչ մի հստակ կապ հայտնաբերել Լուսնու փուլերի եւ մարդկանց պահվածքի, ինչպես նաեւ քնի միջեւ:




























