Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն Գեորգի Զարանդիային (մականունը` Գիա Գալսկի):
Ռուսաստանի ՆԳՆ-ի Մոսկվայի վարչությունում պատմել են, որ 36-ամյա Զարանդիան, որն իրեն օրենքով գող է համարում, երկրում է գտնվել անօրինականորեն եւ ձերբակալությունից հետո տարվել է Շչուկինոյի շրջանի ոստիկանական բաժանմունք: Խորոշեւյան շրջանային դատարանը նրան մեղավոր է ճանաչել վարչական օրինախախտում կատարելու համար, տուգանել է եւ Ռուսաստանից վտարելու որոշում է կայացրել, հայտնում է «Ինտերֆաքսը» http://www.interfax.ru/:
Life-ի տվյալներով, 2014-ին Գիա Գալսկուն արդեն վտարել են Ռուսաստանից համանման իրավախախտման համար:
2015-ի հունիսին «Փրայմ Կրայմ» գործակալությունը հայտնել է, որ Զարանդիան ամուսնացել է «Տատու» խմբի իրենից հղիացած մենակատարուհու` Յուլիա Վոլկովայի հետ: Սակայն հետագայում երգչուհին հերքել է այդ լուրը:
2012-ի ապրիլին «Ռոսբալտը» գրել էր, որ Գիա Գալսկին ծնունդով Աբխազիայից է: Գործակալությունը ճշտել է, որ նա օրենքով գողի կարգավիճակ է ստացել 2011-ի ամռանը:




























