Աֆղանական անվտանգության ուժերը մայիսի 7-ին երկրի արեւելքում «Թալիբան» արմատական շարժման առնվազն 28 գրոհային են ոչնչացրել,  30 գրոհային վնասվածք է ստացել:  

Տեղի իշխանությունները հայտնել են, որ գրոհայինների խումբը մայիսի  7-ի առավոտյան հարձակում է ձեռնարկել Կունար նահանգի գավառներից մեկում` Պակիստանի հետ սահմանին: Հարձակման ընթացքում աֆղանցի մեկ զինվորական է սպանվել, եւս երեքը վնասվածք են ստացել:    

Վերջին ամիսներին Աֆղանստանում իրավիճակը զգալիորեն վատացել է:  «Թալիբան» արմատական շարժումը, որն ավելի վաղ զգալի տարածք էր գրավել երկրի գյուղական շրջաններում, հարձակում է ձեռնարկել խոշոր քաղաքների ուղղությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: