Աֆղանական զինված ուժերի համազգեստով անհայտ անձինք երկրի հարավում կրակ են բացել ՆԱՏՕ-ի երկու զինվորականի ուղղությամբ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Միջադեպի արդյունքում զինվորականներն ու հարձակվողները զոհվել են: Դեպքի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանի անվտանգության ուժերը «Թալիբան» շարժման 28 զինյալի են ոչնչացրել, նաեւ 30 վիրավոր կա: