Պրոֆեսիոնալ գործունեության հողի վրա Մոսկվայում հերթակա սպանությունն է տեղի ունեցել։
Մոսկվայի հյուսիսում գլխին ստացած վնասվածքով կին գործարարի դիակ է հայտնաբերվել։ Քննիչները կարծում են, որ սպանությունն ամենայն հավանականությամբ, պատվիրված է եւ կարող է կապված լինել պրոֆեսիոնալ գործունեության հետ։ Սակայն չի բաառվում նաեւ, որ հանցագործությունը կարող էր հարձակման արդյունք լինել։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», սպանվածը մյուսլիներ արտադրող ընկերության ղեկավար 50-ամյա Ելենա Մելնիկովան է։ Նա ղեկավարում էր արագ պատրաստման շիլաներ արտադրող «Լյուքս-Վերսիա» ընկերությունը։ Աշխատանքից հետո կինը մոտեցել է իր տան շքամուտքին, որտեղ էլ հանցագործը նրա գլխին մեկ անգամ կրակելով՝ սպանել է նրան։ Աղմուկի վրա դուրս է վազել Մելնիովայի որդին, սակայն չի հասցրե տեսնել հանցագործին։




























