Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը, ով երեկ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում պարտվեց Կիրսան Իլյումժինովին, քիչ հավանական է համարել համագործակցությունը միջազգային ֆեդերացիայի հետ: Վերընտրված Իլյումժինովը Կարպովին առաջարկել էր դառնալ ՖԻԴԵ-ի փոխնախագահ:

Իլյումժինովի առաջարկը մեկնաբանել է նաեւ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, որը Կարպովի աջակիցն էր ընտրարշավում:

«Կարպովի որոշելիքն է: Բայց ես կարծում եմ, որ մեր ընտրարշավը կառուցված էր շախմատի համար իլյումժինյան կործանարար կառավարման կառուցվածքի քողազերծման վրա: Այդ պատճառով շատ դժվար է պատկերացնել, որ Կարպովը կհամաձայնի դառնալ այդ մեխանիզմի մասը: Ես ինքս, իհարկե, այդպիսի որոշում չէի ընդունի: Ես կարծում եմ, որ իլյումժինովյան կառավարման շարունակությունը մահացու է շախմատի համար», - հայտարարել է Կասպարովը: