Ղազախստանում քննարկում են ինտերնետում նախարարների կաբինետի սելեկտորային խորհրդակցություններն online ռեժիմով անցկացնելու գաղափարը։

Առաջին նիստը, որը սկզբից մինչեւ վերջ ինտերնետում կարող էր դիտել յուրաքանչյուր ցանկացող, կայացել է օրերս։ Ճիշտ է, ինչպես խոստովանել է Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը, դա փորձ էր եւ դեռեւս հայտնի չէ՝ այդ պրակտիկան մշտակա՞ն կլինի, թե` ոչ։

Գաղափարի շուրջ այլ մարդկանց թվում իր տեսակետն է հայտնել նաեւ www.afftor.kz կայքէջի խմբագիր Ալիշեր Ելիկբաեւը։ «Առաջին՝ պետք է պատկերի եւ ձայնի բարձր որակ ապահովել, երկրորդ՝ անհրաժեշտության դեպքում պետք է կադրից դուրս ծիծաղ հնչի, երրորդ՝ կադրում պետք է լինեն Գարիկ Մարտիրոսյանը, Իվան Ուրգանտը եւ Սերգեյ Սվետլակովը»,- ասել է նա։