ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը վստահ է, որ Չինաստանը մտադիր է մոտ ապագայում Հարավչինական ծովում ՀՕՊ տարբերակիչ գոտի ստեղծել: Այս մասին նա հայտարարել է The Washington Post–ին տված հարցազրույցում:

Քլեփերը պատմել է, որ վերջերս Ասիա կատարած ուղեւորության ժամանակ իր եւ չինացի պաշտոնյաների միջեւ «ռեպլիկների լարված փոխանակություն կատարվեց» ՝ Հարավչինական ծովի ռազմականացման մասին: Ամերիկյան ազգային հետախուզության ղեկավարը կարծում է, որ Չինաստանը «արդեն շարժվում է» վիճահարույց տարածաշրջանում ՀՕՊ տարբերակիչ գոտի ստեղծելու ուղղությամբ ու շուտով կհայտնի այդ մասին, փոխանցում է Gazeta–ն: