Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի զոքանչը՝ Մարիզա Բրունի Տեդեսկին, հայտնել է, որ պատրաստ է իր տանն ընդունել մի քանի փախստականի, գրում է La Repubblica-ն։
«Հիմա ես պատրաստվում եմ դրան։ Գերմանիայում ընկերներիցս մեկը նման կերպ է վարվել։ Ես գիտեմ, որ աղքատության օվկիանոսում դա ընդամենը մի կաթիլ է, բայց ինչու՞ ոչ»,- ասել է 86-ամյա կինը։
Անդրադառնալով Սարկոզիի քաղաքական ապագային՝ Տեդեսկին նշել է, որ չգիտի՝ Սարկոզին կվերադառնա՞ Ելիսեյան պալատ, թե՞ ոչ։
«Նիկոլան վիրուս ունի, կոչվում է քաղաքական գործչի վիրուս։ Երբ նա հեռացավ եւ սկսեց գիտաժողովների մասնակցել, ես չէի կարողանում հավատալ, որ ամեն բան վերջացել է։ Թե ինչպես կլինեն գործերը, ես չգիտեմ»,- ասել է նա։




























