Թմրաբարոն Խոակին Գուսման Լոերի փաստաբան Խոսե Ռեֆուխիո Ռոդրիգեսը հայտնել է, որ «Սինալոա» թմրակարտելի ղեկավարը, որը հայտնի է Կարճլիկ մականունով, բողոքում է կեղտոտ բանտախցից, որտեղ իրեն պահում են, եւ խնդրում է իրեն մաքրող միջոցներ տալ այն մաքրելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Փաստաբանի խոսքով՝ Կարճլիկին այլ բանտ տեղափոխելու պահից սկսած՝ ինքն արդեն 2 անգամ միջնորդագիր է ներկայացրել իր պաշտպանյալին «Ալտիպլանո» բանտ վերադարձնելու համար։



























