Մնում է հուսալ, որ, չնայած դժվարություններին, Հայաստանը հավատարիմ կմնա եվրոպական արժեքներին: Այդ մասին մայիսի 11-ին հայտնել է Հայաստանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Պյոտր Սվիտալսկին Եվրոպական ժողովրդական կուսակցության  40-ամյակին նվիրված միջոցառմանը: 

Նրա խոսքով, այստեղ շատ կարեւոր կետ կդառնան 2017-ի ապրիլի խորհրդարանական ընտրությունները: «Հայաստանի նախագահն ընդգծում է, որ հանրապետությունն ուզում է պահպանել կապը Եվրոպայի հետ ընդհանուր արժեքների հիման վրա: Հայաստանի համար այժմ դժվար ժամանակ է,  երբ երկիրն ուզում է ցույց տալ, որ եվրոպական ընտանիքի անդամ է: Ոչ միայն հարուստ քաղաքակրթությամբ եւ սքանչելի ինքնությամբ, այլեւ ընդհանուր արժեքներին հետեւելով», -  նշել է Սվիտալսկին: