Սեպտեմբերի 29-ին պաշտոնից ազատված Մոսկվայի արդեն նախկին քաղաքապետ  Յուրի Լուժկովը պաշտոնանկ լինելուց հետո արդեն երկրորդ օրն է այցելել է քաղաքապետարան։ Նա իր նախկին աշխատավայր է ժամանել 08.00-ին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ազատել էր նրան Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից` վստահությունը կորցնելու հիմնավորմամբ։

Լուժկովը հայտարարել է, որ չի հեռանա քաղաքականությունից եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: