Երեկ Աշտարակում գրեթե նույնությամբ կրկնվել այն միջադեպը, ոը տեղի էր ունեցել 2008-ին Թալինում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ՝ տեղեկանում ենք «Առավոտ»-ից: «Արա, ամոթ ա, Սաղ սուտ ա ասում»,- ՀՅԴ հանրահավաքը վարողի ելույթին այսպես է արձագանքել ներկաներից մեկը: Հետագայում պարզվել է, որ նա նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի փոքր եղբայրն է՝ Մասիս Մալխասյանը: Նրան սկզբում բավական զուսպ խնդրել են հեռանալ հանրահավաքի վայրից: Բայց հետո տարեց մի մարդ հարվածել է Մալխասյանի գլխին: ՏԵղի է ունեցել քաշքշուկ, որը հարթվել է միայն ոստիկանների միջամտությամբ: ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանն «Առավոտին» այս կապակցությամբ ասել է. «Իշխանությունը հավատարիմ է իր ձեռագրին, եւ միեւնույն սցենարն է օգտագործում՝ հանրահավաքներում անպայման ունենալ մի հերոս, որը պիտի փորձի սադրանք հրահրելով՝ ապակայունացնել վիճակը»: Սակայն ի տարբերություն Թալինի միջադեպի, երբ կալանավորվել էին հանդիպումը խոչընդոտողին կարգի հրավիրել փորձած Սափեյան եղբայրները, այս անգամ բերման է ենթարկվել Մասիս Մալխասյանը:
«Առավոտ». Բերման է ենթարկվել նախկին քաղբանտարկյալի եղբայրը. սադրանք ՀՅԴ հանրահավ
Պատմություն
Տեղադրություն



























