Իրանի ղեկավարությունն այնքան է անհանգստացել երկրի ինդուստրիալ համակարգերում Stuxnet համակարգչային վիրուսի տարածմամբ, որ պատրաստ է արմատական միջոցներ ձեռնարկել դրա դեմ պայքարելու համար:

Իրանի քաղաքացիական պաշտպանության կորպուսի ղեկավար, բրիգադային գեներալ Գհոլոլռեզա Ջալալին հայտարարել է, թե վիրուսին դիմագրավելու համար մշակվելու է իրանական ազգային օպերացիոն համակարգ, Windows-ի ինչ-որ տարատեսակ:

Ջալալին հայտարարել է, թե «բետա-վարկածն արդեն արտադրվել է եւ փորձարկվում է անվտանգության մարմինների կողմից»,- հաղորդում է MIGnews-ը: