Գերմանական Քյոլնի Urban Burgery սրճարանը վերսկսել է «Էրդողան բուրգերների» վաճառքը, չնայած այն հանգամանքին, որ սպառնալիքների պատճառով հաստատությունը հարկադրված երեք օր փակվել էր:
Սրճարանի մենեջեր Յորգ Թիմանի խոսքով, Urban Burgery-ի ճաշացանկում այծի պանրով զարդարված բուրգերներ են հայտնվել՝ որպես «ծաղրական պատասխան» Թուրքիայի նախագահ Էրդողանին: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ապրիլին Էրդողանը զայրույթով էր արձագանքել գերմանացի երգիծաբան Յան Բյոմերմանի ելույթին, որը երգիծական բանաստեղծությունում ակնարկ էր արել ոչխարների եւ այծերի հետ թուրքական առաջնորդի սեքսի մասին: Թուրքիայի նախագահը դիմել էր գերմանացի իրավապահ մարմիններին՝ պահանջելով վիրավորանքի համար պատասխանատվության կանչել երգիծաբանին:
Այդ դեպքը Գերմանիայում խոսքի ազատության սահմանների շուրջ թեժ վիճաբանությունների առիթ էր դարձել, իսկ Բյոմերմանը կալանքի էր ենթարկվել:





























