«Բավարիա» ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կդառնա Golden Foot մրցանակի հերթական դափնեկիրը: Այն շնորհվում է պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներին: Հոկտեմբերի 11-ին կայանալիք արարողությունում Բեկենբաուերը մեքսիկացի Ուգո Սանչեսի եւ բրացիլացի Կարլոս Դունգայի հետ Մոնտե Կարլոյում իր ոտնահետքը կթողնի չեմպիոնների ծառուղում: Բեկենբաուերը Կարլ Հայնց Ռումենիգեից եւ Հերտ Մյուլլերից հետո կդառնա այդ մրցանակին արժանացած երրորդ գերմանացին: