Forbes-ը հրապարակել է 2016 թվականի աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի վարկանիշը, որը վեցերորդ անգամ անընդմեջ գլխավորել է Apple-ը: Ամերիկյան ընկերությունը բավական առաջ է անցել Google-ից, Microsoft-ից, Coca-Cola-ից եւ Facebook-ից:
Մեկ տարվա ընթացքում Apple-ի արժեքն ավելացել է 6%-ով՝ 2016 թվականին կազմելով 154.1 մլրդ դոլար: Ըստ Forbes-ի, ընկերությունը տարեկան 1.8 մլրդ դոլար է ծախսում գովազդի համար:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականում ամերիկյան Google-ն՝ 82.5 մլրդ դոլար արժողությամբ: Գովազդի համար այս ընկերությունը տարեկան 3.2 մլրդ դոլար է ծախսում:
Forbes-ի վարկանիշում ներառվել են ամերիկյան եւս երեք ընկերություններ՝ Microsoft-ը (75.2 մլրդ), Coca-Cola-ն (58.5 մլրդ) եւ Facebook-ը (52.6 մլրդ):
Վարկանիշի առաջին տասնյակում են նաեւ ճապոնական Toyota-ն (42.1 մլրդ դոլար), ամերիկյան IBM-ը (41.4 մլրդ), Disney-ը (39.5 մլրդ), McDonald’s-ը (39.1 մլրդ) եւ GE-ն (36.7 մլրդ):
Աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի 25 ընկերությունների ցանկում ներառված է նաեւ կորեական Samsung-ը (36.1 մլրդ դոլար): Վարկանիշում նաեւ ԱՄՆ-ից եւս 10 ընկերություն կա. Amazon (35.2 մլրդ դոլար), AT&T (32.6 մլրդ), Cisco (28.4 մլրդ), Oracle (28 մլրդ), Intel (27.7 մլրդ), Nike (27.5 մլրդ), Verizon (25.8 մլրդ), Walmart (25.4 մլրդ), American Express (24.3 մլրդ) եւ Budweiser (23.4 մլրդ):
Ցանկում ներառված են Գերմանիայից երկու ավտոարտադրողներ՝ BMW-ն (28.8 մլրդ) եւ Mercedes-Benz-ը (26 մլրդ), ֆրանսիական Louis Vuitton-ը (27.3 մլրդ), ինչպես նաեւ ճապոնական Honda-ն (25.2 մլրդ):




























