Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Կարմե Ֆորկադելը ստացել է անկախ Կատալոնիայի սահմանադրության առաջին նախագիծը, գրում է La Vanguardia-ն։
Հաղորդվում է, որ նախագիծը պատրաստել է Constituïm ՀԿ-ն, որը փաստաթղթի մշակմանը մասնակից է դարձրել բոլոր առաջարկ անողներին։
Փաստաթղթի համաձայն՝ Կատալոնիան միապալատ խորհրդարանով նախագահական հանրապետության կարգավիճակ կստանա։ Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են 5 տարին մեկ անգամ։ Սահմանադրական դատարանի ղեկավարին ընտրելու են անմիջական քվեարկությամբ։
Պաշտոնական լեզուներ են համարվելու կատալոներենն ու արաներենը, իսկ իսպաներենը կունենա հատուկ իրավաբանական կարգավիճակ։




























