Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 30-ին մեկնել է Բրյուսել:
Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը, հոկտեմբերի 1-ին Մամեդյարովը երկկողմ հանդիպում կանցկացնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնյերոյի հետ: Կայանալու է նաեւ հանդիպում «28+1» ձեւաչափով Հյուսիսատլանտյան Դաշինքի եւ ադրբեջանական պատվիրակության միջեւ:
ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Ջեյմս Ափաթուրայը իր հերթին սպասվելիք շփումները անվանել է Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի ավանդական հանդիպում: Նա նկատել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության հարցերը:





























