Հստակեցվել է Մոսկվայի քաղաքապետի հնարավոր թեկնածուների շրջանակը: Ցանկում հայտնվել են «շուրջ» 7 գործիչներ, հայտնել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության մոսկովյան բաժնի ներկայացուցիչ Ելենա Պանինան, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Թեկնածուների շարքում նշում են փոխվարչապետներ Սերգեյ Սոբյանինի, Իգոր Շուվալովի, Ալեքսանդր Խլոպոնինի, ԱԻՆ նախարար Սերգեյ Շոյգուի, Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Վալերի Շանցեւի, Կալինինգրադի մարզի նախկին նահանգապետ Գերոգի Բոոսի, ՌԴ նախագահի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինի, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բեգլովի եւ այլ բարձրաստիճան անձանց անուններ, հաղորդում է Forbes-ը:

Նշենք, որ Դմիտրի Մեդվեդեւը Յուրի Լուժկովին ազատել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից` «նախագահի վստահությունը կորցնելու» ձեւակերպմամբ եւ փոխքաղաքապետ Վլադիմիր Ռեսինին նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար: Լուժկովը հայտարարել է, որ չի հեռանա քաղաքականությունից եւ «Եդինայա Ռոսիայից» դուրս գալու դիմում է գրել: