Չինաստանում հարթակ են մշակում, որի հիման վրա ինտերնետի օգտատերերը կկարողանան հաղորդել ոչ հավաստի լուրերի տարածման մասին, հայտնում է  Gazeta-ն http://www.gazeta.ru/, վկայակոչելով Global Times-ին:

Նախագծի թողարկման մասին հայտնել է ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարությունը եւ Sina Weibo միկրոբլոգը:

Հարթակը կգործի այնպես, որ օգտատերերը կկարողանան լուրերի հղումներ եւ սքրինշոթներ թողնել, իսկ մոդերատորները կստուգեն տեղեկությունը եւ անհրաժեշտության դեպքում պաշտոնական հերքում կհրապարակեն: 

Իշխանության նման գործողությունները ձեռք են առնվում կիբերտարածության բարելավման շրջանակում: ԿԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինի խոսքով, անհրաժեշտ է ինտերնետի ազգային սեգմենտում դրական մթնոլորտ ստեղծել: