Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հովանոցն է պատճառ դարձել, որ լոնդոնյան ոստիկանության հրամանատար Լյուսի Դ’Օրսիի հետ չինացի դիվանագետների կոպտության մասին նրա զրույցը հանրության սեփականությունն է դարձել, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Telegraph-ին:
Նշվում է, որ թագուհու պլաստիկե հովանոցը հանդես է եկել բարձրախոսի դերում` արտացոլելով եւ ուժեղացնելով նրա ձայնը երկխոսության ընթացքում:
«Եթե նա գործվածքից հովանոց պահեր, նման բան չէր լինի», — գրում է պարբերականը` վկայակոչելով Մեծ Բրիտանիայի թագուհուն մոտ կանգնած աղբյուրին:
Ավելի վաղ լոնդոնյան ոստիկանության ղեկավարի հետ Մեծ Բրիտանիայի թագուհու զրույցը, որում Եղիսաբեթը հայտնել էր Չինաստանի պաշտոնատար անձանց կոպտության մասին, տեսանկարահանվել էր:
Չինական պատվիրակության Մեծ Բրիտանիա այցի մասին սյուժեի ցուցադրության ընթացքում ՉԺՀ-ի հեռուստատեսությունը գրաքննության է ենթարկել Եղիսաբեթ II-ի քննադատության հատվածը:




























