Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը ցրել է երկրի կառավարությունը, հայտնում է EFE-ն։

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Բրազիլիաի սենատը կողմ էր քվեարկել երկրի ղեկավարին ժամանակավորապես պաշտոնից հեռացնելուն։

Պաշտոնանկ է արվել նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվան։

Ակնկալվում է, որ նոր կառավարությունը կձեւավորի Բրազիլիայի փոխնախագահ Միշել Տեմերը։