Չինաստանի Դանուն քաղաքից ոստիկանության աշխատակցուհուն աշխատանքից ազատել են սոցցանցերում համազգեստով եւ առանց տաբատի իր լուսանկարները հրապարակելու համար, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով CCTV News հեռուստաալիքին:

Ղեկավարությունը համարել է, որ նման լուսանկարներն անընդունելի են եւ չափազանց անկեղծ, այդ պատճառով աղջիկը հեռացվել է աշխատանքից եւ զրկվել համազգեստից: Ինքը` աշխատակցուհին պնդում է, որ վերնազգեստով է եղել, իսկ տաբատի փոխարեն շորտ է հագած եղել: 

Ցանցում շատերն աջակցել են ղեկավարության որոշմանը, սակայն գտնվել են եւ այնպիսիք, որոնք պաշտպանել են աղջկան: