Եվրասիական տնտեսական միությունում պետք չէ այժմ դնել միասնական արժույթի ներդրման լիովին արհեստական խնդիրը: Այս մասին մայիսի 12-ին Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի եւ ինտեգրացիայի հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան:
Նա միասնական արժույթի ներդրման ոչ մի անհրաժեշտություն չի տեսնում: «Դրա համար անհրաժեշտ է մինչեւ 2025-ը բարձր ինտեգրմամբ շուկա ունենալ: Քանի դեռ չկա միասնական շուկա, միասնական արժույթի պահանջմունք եւս չկա: Մենք կարիք չունենք միասնական վերազգային արժույթ մտցնելու, բայց կարիք ունենք ավելի լայնորեն օգտագործել ռուսաստանյան ռուբլին, ղազախստանյան տենգեն եւ այլն», - նշել է Վալովայան: ԵԱՏՄ-ի համար, հավելել է նա, տեսանելի տարիներին առանցքային է մակրոտնտեսական կոորդինացիայի խորացումը արժութաֆինանսական գործունեության ոլորտում:





























