Մայիսի 12-ին Երեւանում կայացավ ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների նոր իրավական հիմք ձեւավորելու շուրջ բանակցությունների հերթական` երրորդ փուլը։

Բանակցությունները համանախագահում էին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության բաժնի տնօրեն Դիրկ Շուբելը:

Բանակցություններին քննարկվեցին քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատության եւ ազատությունների ոլորտներում համագործակցության գլուխների դրույթները:

Այնուհետեւ, տեղի ունեցավ լիագումար նիստ, որի ընթացքում ամփոփվեցին ոլորտային ու առեւտրի եւ ներդրումների հարցերին նվիրված մինչեւ օրս եվրոպական կողմի հետ անցկացված բանակցությունների արդյունքները, ինչպես նաեւ նախանշվեցին ապագա քննարկումների շրջանակն ու ժամանակացույցը։