Պեկինի բնակչուհին մոտ 3 շաբաթ նույն բնակարանում ապրել է դիակի հետ՝ չկասկածելով այդ մասին։
South China Morning Post-ի փոխանցմամբ՝ չինուհին Պեկինում Ziroom ծառայության միջոցով բնակարան էր վարձել եւ բնակվում էր տան երեք սենյակներից մեկում՝ չկասկածելով, որ հարեւան սենյակում դիակ է քայքայվում։
Մարտի 23-ին կինը տարօրինակ ձայներ էր լսել, որոնցով սովորաբար ուղեկցվում է փսխոցը։ Նա ենթադրել է, որ տարօրինակ ձայները հարեւան սենյակից են գալիս, եւ չի էլ մտածել, որ դրանք արձակում է սրտի կաթվածից մահացող տղամարդը։
Ապրիլի 16-ին միայն, երբ միջանցիկ քամին բացել էր մահացած տղամարդու սենյակի դուռը, կինը հատակին տեսել էր քայքայվող մարմինը եւ ոստիկանություն կանչել։
Կատարվածից ցնցված չինուհին հիմա Ziroom-ից բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում։




























