Ադրբեջանում ավարտվել են զոմբիների մասին առաջին ֆիլմի նկարահանումները:
Դրա թողարկումը զարմանալի կերպով համընկնում է երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ:
Ինչպես հաղորդում է Aze.az-ը, զոմբի-դետեկտիվը ստացել է «Մարդկության փրկիչը» անվանումը: Սյուժեի կենտրոնում մի գիտնականի պատմություն է, որը մարդկանց հնազանդ է դարձնում հանցագործություններ կատարելու համար:
Ֆիլմի ռեժիսորը Էլհան Ջաֆարովն է: Կինոնկարում խաղացել են Աբդուլղանի Ալիեւը, Հալիդա Գուլիեւան, Գյուլզար Գուրբանովան, Քյանան Մահմուդովը, Զեմֆիրա Սադիղովան, Աթաբաբա Սաֆարովան, Աբդուլ Մահմուդովը:
Չի կարելի չնկատել, որ ֆիլմի գլխավոր հերոսի հետեւում երեւում է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կերպարը: Իհարկե, «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւը շատ հեռու է գիտնականի դերից, բայց հիմնականում սարսափելի նման է ֆիլմի գլխավոր հերոսին: Մարդկանց զոմբիացման խնդիրը, որ ներկաայցված է ֆիլմում, լիովին համապատասխանում է Ադրբեջանում տիրող բարքերին:





























