Ամերիկյան ոստիկանությունը փնտրում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների թնդանոթի գողին, այն գողացվել է Ռիչմոնդում   (Կալիֆորնիայի նահանգ) վետերանների հիշատակի թանգարանից: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է մայիսի 12-ին ոստիկանության տեղի դեպարտամենտի Facebook-ի էջում:

Իրավապահ մարմինների տեղեկության համաձայն, գողությունը կատարվել է մայիսի   1-ին: Կասկածյալները թնդանոթը քաշել-բարձրացրել են արծաթագույն բեռնատար: Ոստիկանությունում նշել են, որ մեկ տ կշռող եւ  150 սմ երկարությամբ թնդանոթը թանգարանի տարածքում է գտնվել 1947 թվականից:

«Սա մեր երկրի պատմության մի մասի գողություն է, գողություն, որն արել են մեր վետերաններից, որոնք խիզախաբար կռվել են հանուն մեր երկրի եւ մեր ազատության», — նշել են ոստիկանությունում:

Ռիչմոնդի ոստիկանության ներկայացուցիչ Ֆելիքս Թենը պատմել է, որ գողությունը մեկ րոպեից ավելի չի տեւել եւ ընթացել է առանց ականատեսների, հայտնում է  UPI-ն: Օրենքի պահապանները ենթադրում են, որ հանցագործները մտադիր են զենքը վերաձուլման ուղարկել, իսկ հետո այն մետաղաջարդոն դարձնել, հայտնում է   Lenta-ն: