Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով առնվազն 2 մարդ է զոհվել, 1 վիրավոր կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ABC30 հեռուստաալիքը:
Ոստիկանները փոխհրաձգության մասին հաղորդում ստանալուց հետո դեպքի վայր են ժամանել եւ 3 վիրավորի գտել: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ երկուսը՝ տղամարդ եւ կին, մահացել են: Երրորդ տուժածի վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:
Միջադեպի պատճառները հայտնի չեն: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:



























