Ղարաբաղյան հակամարտության գոտում վստահաբար բռնության նոր բռնկում կլինի. դա անխուսափելի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

Նրա խոսքով, սրացումն անխուսափելի է, քանի որ դրան նպաստող գործոնները դեռեւս առկա են: «Խաղաղ գործընթացը չի վերսկսվել, իրականում այն չկա: Մինչեւ հակամարտության կարգավորման իրական խաղաղ գործընթաց չլինի, մինչեւ միջնորդների կողմից ճնշում չլինի, առաջին հերթին՝ Ադրբեջանի վրա, իհարկե, ցանկացած սրացում անխուսափելի է»,- ընդգծեց Սկակովը՝ հավելելով, որ չէր ցանկանա հնարավոր սրացումը կապել Բաքվում անցկացվելիք Ֆորմուլա 1-ի հետ:

Հիշեցնենք, որ բրիտանացի լրագրող եւ վերլուծաբան Թոմաս դե Վաալի կարծիքով, եթե ղարաբաղյան հարցում առաջընթաց չարձանագրվի, ռազմական գործողությունները, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն Ադրբեջանի համար այդքան ցանկալի Ֆորմուլա 1-ի ավտոարշավից հետո, որն անցկացվելու է հունիսի վերջին, Բաքվում: