Մայիսի 13-ին ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինի` Հայաստան  կատարած այցի շրջանակներում այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում նրան ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հատուկ ուշադրության են արժանացել 2016 թվականի հունիսին Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքը եւ օրակարգի քննարկվելիք հարցերը, ինչպես նաեւ բազմակողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման ուղիները:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը գեներալ-մայոր Յուրի Դաշկինին մաղթել են հաջողություն պատասխանատու ծառայողական գործունեության ընթացքում: