Կանադական Քվեբեկում՝ Մոն Սեն Իլեր կոչվող վայրում դպրոցական ավտոբուսի ու մարդատար մեքենայի բախման հետեւանքով մեկ մարդ է զհովել, եւս ութն էլ տուժել, հայտնում է CBC News-ը::

Ոստիկանության տեղեկություններով, երկու մարդ հոսպիտալացվել է ծանր վիճակում, որոնցից մեկը՝ մի 18 –ամյա աղջիկ ավելի ուշ մահացել է: Ավտոբուսում 40 դեռահաս կար, նրանցից յոթը թեթեւ վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:

Նախնական տվյալներով, խաչմերուկներից մեկում ավտոբուսը բախվել է ավտոմեքենայի, բայց կատարվածի պատճառը դեռ անհայտ է: Երթեւեկությունը ճանապարհի այդ մասում դեռ փակ է: