«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 19-ին ժամը 09.00-ից մինչեւ մայիսի 20-ը ժամը 09.00-ն կդադարեցվի  հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:

• Նոր Նորք վարչական շրջանի` 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածների, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Դավիթ-Բեկի փողոցի,

• Ավան վարչական շրջանի,

• Նորք-Մարաշ վարչական շրջանի,

• Էրեբունի վարչական շրջանի` Մուշավան, Վարդաշեն թաղամասերի, Սարի Թաղի 1-ից-28 փողոցների եւ նրբանցքների, Դավիթ-Բեկի փողոցի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: