Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու օրինագծի քվեարկությունը դուր չի եկել Թուրքիայի նախագահին, քանի որ իշխող կուսակցության պատգամավորի մի մասը կողմ չի քվեարկել։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Էրդողանի հրահանգով մեջլիսի օրակարգ մտած պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու օրինագիծի առաջին փուլի քվեարկությանը 348 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ դեմ՝ 155 պատգամավոր։

Էրդողանին այս արդյունքներն անհանգստացրել են, քանի որ եթե 2-րդ փուլում կողմերի թիվը չանցնի 367-ից, օրինագիծը դրվելու է հանրաքվեի։

Փորձագետները նշում են, որ հավանաբար օրինագծի ճակատագիրը որոշվելու է հանրաքվեով, քանի որ դժվար թե 2-րդ փուլում արդյունքներն ավելին լինեն։

Նշենք, որ մեջլիսի սահմանադրական հանձնաժողովում այս օրինագծի քվեարկության ժամանակ է տեղի ունեցել իշխող կուսակցության պատգամավորների հարձակումները հայ եւ քուրդ պատգամավորների դեմ։