Ադրբեջանում բնակվող Աֆղանստանի քաղաքացի Ֆարզադ Աբդուլ Ահմեդը դիմել է իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ անծանոթ մարդիկ, շահելով իր վստահությունը, իրենից 50 հազար դոլար են կորզել, որպեսզի դրանք քիմիական նյութերի միջոցով 100 հազարի «վերածեն»: Այս մասին ասվում է ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է haqqin.az–ը:
Կատարված հատուկ օպերատիվ որոնողական աշխատանքների արդյունքում վնասազերծվել է Քամերունի քաղաքացիներից (Ալֆոնդ Տուանի, Փաթրիք Արնաուդ, Զիպոպ Մաքսիմ Վալերի ու Արմել Գաետան) բաղկացած խումբը, որին կասկածում են վերոնշյալ հանցագործության կատարման մեջ:
Ձերբակալվածները իրենց ցուցմունքներում հայտնել են, որ Ադրբեջան են ժամանել «Ֆորմուլա 1» միջազգային մրցումների նախօրեին Բաքու ժամանող բազմաթիվ զբոսաշրջիկներից գումար շորթելու նպատակով:
Այս փաստով Գլխավոր վարչության քննչական բաժանմունքում հետաքննություն է իրականացվում:





























